Ագարակի քաղաքապետարանի պաշտոնական կայք
ԱԳԱՐԱԿ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Չորեքշաբթի, 10 Փետրվարի 2016թ.
  Որոնում  

  Իրադարձություններ  
15/02/2016 Բուն բարեկենդան և մեծ պահք
28/02/2016 Ադրբ. ԽՍՀ-ում կազմակ. ջարդերի զոհերի հիշատ. և բռնագաղթ. հայ բնակչ. իրավունք. պաշտպ. օր
08/03/2016 Կանանց միջազգային տոն
29/03/2016 Ծաղկազարդ կամ երեխաների օրհնության օր
05/04/2016 Սուրբ Զատիկ, Հիսուս Քրիստոսի Հարության տոն
Բոլորը  

  Հայտարարություններ  
03/02/2016    ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ
Բոլորը  

  Օգտակար հղումներ  

Ընտանեկան նպաստ ստացողների ցուցակ

Հետևեք Ձեր դիմումի կամ գրության ընթացքին

Հետևեք Ձեր վարձակալական վճարներին

Ֆորում (քննարկումներ)

Տեսադարան

Սյունիքի մարզպետարան

Օգտակար հղումներ

Թափուր հաստիքներ


 Արխիվ    
28.01.16 Հայոց բանակը 24 տարեկան է

 Հայոց բանակի 24-րդ տարեդարձն է այսօր: ՈՒ, չնայած իր երիտասարդ տարիքին, հայկական բանակը մարտունակ է, ուժեղ, կայացած, այն մեր անկախության ամենամեծ նվաճումն է ու երաշխավորը: Շնորհավո′ր տոնդ, հա′յ զինվոր, դու սահման ես պահում, հայրենիք ես պաշտպանում: Քո նվիրումով, արիությամբ, անձնազոհությամբ է նվաճվում խաղաղության մեր յուրաքանչյուր օրը, քո կամքով են կոփվում մեր երկրի հաղթանակները: Շնորհավորում ենք նաև ողջ հայ ժողովրդին այս տոնի կապակցությամբ՝ համոզված լինելով , որ Հայոց բանակը կշարունակի լինել մեր ժողովրդի անդորրի հավերժական պահապանը:

  
21.01.16 ՀՀ ՊՆ Ագարակում տեղակայված զորամասը լավագույնն է 2015 թվականի ամփոփիչ արդյունքներով
  Հունվարի 19-ին Ագարակի մշակույթի պալատում տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության նախարարության Ագարակում տեղակայված 50869 զորամասի 2015 թ. արդյունքների տարեկան ամփոփիչ հաշվետու նիստը: Նիստին մասնակցում էին ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, Ագարակի զորամասի ողջ հրամանատարական կազմը` հրամանատար, գնդապետ Կարեն Սեդրակյանի գլխավորությամբ, Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, սպաներ,  բարձրաստիճան այլ հյուրեր: ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի տարեկան  ամփոփիչ արդյունքների տվյալներով Ագարակի զորամասը  ճանաչվել է 4-րդ բանակային կորպուսի տարվա լավագուն գունդ: Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը բանակային կորպուսի և զորամասի հրամանատարության ...   Մանրամասն
21.01.16 Ագարակցի պատանի շախմատիստը նվաճեց ոսկե մեդալ

 Երևանում ավարտվեց ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված 6-րդ շախմատային պատանեկան մրցաշարը: 18 տարեկան պատանիների մրցումներում ուժեղագույնը մեր համաքաղաքացի Արտյոմ Մանուկյանն էր: Նա չկրեց ոչ մի պարտություն` տանելով անընդմեջ 7 հաղթանակ: Նրա եղբայր Արթուր Մանուկյանը, որ հանդես էր գալիս ամենացածր տարիքային խմբում / 6 տարեկան/ , գրավեց 2-րդ տեղը: Շնորհավորում ենք եղբայրներին այս հաջողությունների առթիվ և մաղթում նորանոր հաղթանակներ: 

  
18.01.16 Լավագույններն արժանացան պարգևների
 Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը հունվարի 15-ին մասնակցեց Սյունիքի մարզպետարանում կայացած նիստին` նվիրված մարզային փրկարարական վարչության նախորդ տարվա աշխատանքների ամփոփմանը: Հանդիպմանը ներկա էին ՀՀ ՏԿԱԻ նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանը, նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Աստվածատուր Պետրոսյանը, Սյունիքի մարզպետի տեղակալաներ Վարդան Դավթյանը և Վաչե Գրիգորյանը, մարզի համայնքների ղեկավարներ, փրկարար ծառայության աշխատակիցներ:  Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ Բագրատ Զաքարյանը և փրկարար ծառայության կազմում գտնվող այլ ստորաբաժանումների ղեկավարներ հանդես եկան 2015թ. կատարած աշխատանքների մասին հաշվետվություններով: Ագարակի քաղաքապետ Մ. Զաքարյանը ...   Մանրամասն
28.12.15 Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի ամանորյա ուղերձը
Հարգելի’ համաքաղաքացիներ, ևս մեկ տարի է անցնում պատմության գիրկը: Մենք կանգնած ենք Նոր տարվա նախաշեմին և բնական է , որ , որպես համայնքի ղեկավարի , ինձ ամենից շատ հուզում է մեկ հարց`<<ինչպիսին էր անցնող 2015 թվականը մեր քաղաքի համար>>: Եթե հետադարձ հայացք նետենք անցնող տարուն, ապա կարծում եմ, որ մեզ հաջողվեց այս տարի իրականացնել մի շարք մեր քաղաքի համար կենսական նշանակություն ունեցող ծրագրեր: Մենք 2015 թվականը փակում ենք եթե ոչ լրիվ գոհունակության զգացումով, /որովհետև գրեթե երբեք չի հաջողվում լուծել ծագած բոլոր խնդիրները/, ապա գոնե բավարարության այն գիտակցումով, որ մենք արեցինք ամեն հնարավորը մեր համայնքին ու մեր ժողովրդին օգտակար լինելու համար: Հարգելի ագարակցիներ, շնորհավորում ...   Մանրամասն
24.12.15 Ագարակի պատանի ըմբիշները նվաճեցին մրցանակային տեղեր
 Դեկտեմբերի 18-21-ը Ագարակի պատանի ըմբշամարտիկների թիմը`մարզիչ Յուրի Ավետիսյանի գլխավորությամբ, մասնակցեց Վրաստանի Հանրապետության Բաթումի քաղաքում կայացած ըմբշամարտի միջազգային առաջնությանը: Առաջնությանը մասնակցում էին ավելի քան 300 մարզիկներ` Վրաստանից,  Հայաստանից / 6 թիմ/ և Ադրբեջանից: Մեր քաղաքի պատանի ըմբիշները հրաշալի արդյունքներ ցույց տվեցին`նվաճելով մրցանակային մի շարք տեղեր: 23 կգ քաշային կարգում ուժեղագույնը պատանի ըմբիշ Տիգրան Բունիաթյանն էր, իսկ նրա թիմակից Սուրեն Խաչատրյանը գրավեց երկրորդ պատվավոր տեղը: 35 կգ քաշային կարգում երկրորդ հորիզոնականը նվաճեց  Սուրեն Ախպերջանյանը, իսկ 66 կգ քաշային կարգում երրորդ տեղը պատանի ըմբիշ Էդուարդ ...   Մանրամասն
04.12.15 Արցախի ազգային վիճակախաղ
        Հարգելի′ համաքաղաքացիներ, 2013 թվականից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները անց են կացնում Արցախի ազգային վիճակախաղ,իսկ 2015 թ. Արցախի իշխանությունները նախատեսել են անցկացնել վիճակախաղի 3-րդ խաղարկությունը, որը շրջանառության է դրվել մայիսի 9-ին և կխաղարկվի դեկտեմբերի 28-ին: Վիճակախաղի 1 տոմսի գինը ՀՀ 2000 /երկու հազար/ դրամ է, իսկ խաղարկության մեջ է դրվել 200 000 վիճակախաղի տոմս: Ազգային վիճակախաղի կազմակերպմամբ ԼՂՀ կառավարությունը նպատակ ունի նպաստել հայրենադարձությանն ու վերաբնակեցմանը, ինչպես նաև նպաստել <<Արտադրված է Արցախում>> /Made in Artsakh/ տարբերանշանը կրող արտադրատեսակների զարգացմանը և տարածմանը:Վիճակախաղի ...   Մանրամասն
25.11.15 Ագարակի միջնակարգ դպրոցում բացվեց դպրոցական ճաշարան
  Այսօր Ագարակի միջնակարգ դպրոցում  բացվեց դպրոցական ճաշարան: Ճաշարանն օրհնվեց Մեղրիի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Ռաֆայել քահանա Խաչիկյանի կողմից: Ապա այդ առիթով երեխաներին  շնորհավորեց Ագարակի քաղքապետ Մ. Զաքարյանը` նկատելով , որ երեխաները մշտապես գտնվում են մեր պետության հոգածության ներքո և որ առողջ  սերունդ ունենալու գրավականներից մեկն էլ երեխաներին առողջ սննդով ապահովելն է: Այսուհետ դպրոցի տարրական դասարանի աշակերտները կապահովվեն մեկանգամյա լիարժեք սննդով: Ճաշարանի վերանորոգման աշխատանքները  կատարվել են դպրոցի և Ագարակի քաղաքապետարանի ֆինանսական միջոցներով, ինչպես նաև ձեռք են բերվել համապատասխան կահույք, սպասք   և խոհանոցային ...   Մանրամասն
23.11.15 Երկար սպասված եռակի երջանկություն

 Նոյեմբերի 19-ին Ագարակ համայնքի բնակիչներ Գևորգ Սարգսյանի և Ռուզան Դավթյանի ընտանիքում եռակի տոն էր: Նրանք և նրանց հարազատները երկար էին սպասել այդ օրվան: Ծնվեցին միանգամից երեք մանուկներ` երկու աղջիկ  և տղա: Եռյակի ծնունդը երջանիկ իրադարձություն էր ոչ միայն նրանց, այլ ողջ Ագարակ համայնքի համար: Ագարակի քաղաքապետարանը շնորհավորում է երիտասարդ ընտանիքին այս մեծ իրադարձության առթիվ , նորածին բալիկներին մաղթում ամուր առողջություն,  արևշատություն և խաղաղ երկինք : Թո′ղ Ագարակ քաղաքում եռյակներ ծնվեն ամեն օր, և թո′ղ բոլոր ագարակցիների տները լցվեն մանուկների ուրախ ճիչերով:

 

  
22.11.15 ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցը Ագարակ
  Նոյեմբերի 21-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի և Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ուղեկցությամբ, աշխատանքային այցով ժամանեց Մեղրիի տարածաշրջան: Ագարակում վարչապետին դիմավորեցին ավանդական աղուհացով: Ապա  կատարվեց  նոր հիմնանորոգված  արվեստի դպրոցի բացման հանդիսավոր արարողություն: Այնուհետ բարձրաստիճան հյուրերը՝ Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի ուղեկցությամբ ,  ուղղվեցին դեպի  Ագարակի մշակույթի պալատ, որտեղ տեղի ունեցավ հանդիպում Մեղրիի տարածաշրջանի բնակիչների և ակտիվի հետ: Վարչապետ Հ. Աբրահամյանը ողջունեց դահլիճում հավաքվածներին և խոստացավ ամեն ինչ անել համայնքի առջև ծառացած կարևոր մի շարք  խնդիրներին լուծման համար: Քաղաքացիների ...   Մանրամասն
17.11.15 Ագարակի արվեստի դպրոցի երգչախմբի և պարի համույթի ելույթը Կարճևան գյուղում

  <<Մեր աշունը  >> միջոցառումների շրջանակում Ագարակի արվեստի դպրոցի երգչախումբն ու պարի համույթը համերգային  շրջագայություններ են կատարում Մեղրիի շրջանի գյուղերում: Առաջինը Կարճևան գյուղն էր: Նոյեմբերի 13-ին դպրոցի սաները մասնակցեցին Կարճևան գյուղական համայնքում կազմակերպված <<Ոսկե աշուն>> միջոցառմանը:

  
16.11.15 Ագարակյան աշուն

 Աշնանային Ագարակն ուրույն գեղեցկություն ունի: Ծառերի մի մասը   ոսկի է հագել, մի մասն արդեն ամբողջովին տերևաթափ է եղել , իսկ  արքայանարինջները, որ դեռ կախված են տերևազուրկ ծառերից,    ասես  Ագարակի այցեքարտն են դարձել: Ագարակի մանկապարտեզում տոնական միջոցառում էր կազմակերպվել` <<ՈՒրիշ է մեզ մոտ աշունը >> խորագրով: Մանկապարտեզի ավագ խմբի սաներն իրենց գեղեցիկ կատարումներով  ագարակյան պայծառ ու բերքառատ աշունն էին գովերգում: Հյուրերին և ծնողներին հիացրին երեխաների սահուն արտասանությունը,  ուրախ երգերն ու պարերը:

 

  
10.11.15 Հայաստանի տեղական ինքնակառավարման համակարգը 19 տարեկան է
  Սրանից 20 տարի առաջ ` 1995 թվականին, ՀՀ  կառավարման համակարգում պետական կառավարմանը զուգընթաց ձևավորվեց տեղական ինքնակառավարման համակարգը: 1996 թ. նոյեմբերի 10-ին տեղի ունեցան ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների առաջին ընտրությունները: Այսօր Ագարակ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինը` համայնքի ավագանու և  համայնքապետ Մ. Զաքարյանի ղեկավարությամբ, հաջողությամբ իրականացնում է համայնքի բնակիչների բարեկեցությունը հնարավորինս  բարելավելու և համայնքի համաչափ զարգացումն ապահովելու կարևորագույն խնդիրը: Շնորհավորում ենք Ագարակի քաղաքի ավագանու անդամներին և քաղաքապետարանի աշխատակազմին ՏԻՄ-ի օրվա կապակցությամբ, մաղթում ենք ամուր առողջություն, երջանկություն , ...   Մանրամասն
05.10.15 Ագարակ քաղաքային համայնքի ակտիվի հանդիպումը <<ԱՊՄԿ>> ՓԲԸ տնօրինության հետ
 Հոկտեմբերի 2-ին Ագարակի քաղաքապետարանում տեղի ունեցավ քաղաքային համայնքի ակտիվի հանդիպումը Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատի տնօրինության հետ: Հանդիպումն անացավ մտերմական մթնոլորտում: Ագարակի քաղաքապետ Մ. Զաքարյանը ներկայացրեց վերջին 2 տարում համայնքում կատարված աշխատանքները, ապա այն առաջիկա ծրագրերն ու անելիքները, որ պետք է կյանքի կոչել: Նա քաղաքի համար կենսական կարևորություն ներկայացնող խնդիրների շարքում դասեց Ագարակը ինքնահոս  ոռոգման ջրով ապահովելու խնդիրը, Ագարակի մանկապարտեզի ջեռուցման հարցը:Քաղաքապետն ընդգծեց նաև Ագարակում ժամանակակից չափանիշներին համապատասխան ըմբշամարտի մարզահամալիր կառուցելու անհրաժեշտությունը: Պլաններից մեկն էլ Չարենց փողոցի 27, 28 ...   Մանրամասն
05.10.15 Շնորհավոր տոնդ, սիրելի′ ուսուցիչ

 Ագարակի քաղաքապետարանը շնորհավորում է Ագարակ քաղաքի բոլոր ուսուցիչներին և մանկավարժներին Ուսուցչի օրվա կապակցությամբ,  մաղթում ամուր առողջություն , ստեղծագործ աշխատանք, բարօրություն և երջանկություն: Սիրելի′ ուսուցիչներ, թո′ղ կատարվեն ձեր բոլոր երազանքներն ու իղձերը, թո′ղ ձեր աշակերտների երախտագիտությամբ լի հայացքներն ուղեկցեն ձեզ ամենուր:

  
05.10.15 Կրկնակի տոն Ագարակի միջնակարգ դպրոցում
 Հոկտեմբերի 5-ին Ագարակի միջնակարգ դպրոցում կրկնակի տոն էր: Ուսուցչի օրվա հետ մեկտեղ նշվում էր նաև ոչ պակաս կարևոր մի իրադարձություն: Դպրոցում բացվեց ՀՀ ագրարային համալսարանին կից դասարան, որտեղ պետք է սովորեն դպրոցի 10-րդ դասարանի 10 աշակերտներ:Նրանք հետագայում իրենց ուսումը կարող են շարունակել ագրարային համալսարանի տարբեր բաժիններում: Ծրագրի հեեղինակը ՀՀ ագրարային համալսարանն է`  CARD հիմնադրամի աջակցությամբ : Դասարանի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին նաև  համալսարանի դասախոսական կազմի , CARD հիմնադրամի  և Ագարակի քաղաքապետարանի ներկայացուցիչներ: Դասարանն օրհնվեց Մեղրիի տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Ռաֆայել քահանա Խաչիկյանի կողմից:Ապա հավաստագրեր տրվեցին ...   Մանրամասն
25.09.15 Ագարակի մանկապարտեզն արժանացավ դրամական պարգևի

  Սեպտեմբերի 25-ին Մեղրի քաղաքի միջնակարգ դպրոցում , Ագարակի և Մեղրիի մանկապարտեզների սաների մասնակցությամբ, տեղի ունեցավ սպորտային մրցույթ`Հայաստանի Հանրապետության նախագահի <<Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ>>  մրցանակի համար:Մրցույթն անցավ լարված ու հետաքրքիր պայքարում: Երկու թիմերի փոքրիկներն էլ ապացուցեցին, որ սիրում են սպորտը և պատրաստ են պայքարելու հաղթանակի համար:Թիմերին խրախուսելու նպատակով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը սահմանել էր դրամական մրցանակներ: Ագարակի մանկապարտեզն արժանացավ ութսուն հազար դրամ պարգևատրման, որը կօգտագործվի մանկապարտեզի համար մարզագույք ձեռք բերելու նպատակով: 

  
22.09.15 Անկախության գինը

   Սեպտեմբերի 21-ին Ագարակի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ <<Անկախության գինը>> խորագրով  տոնական  միջոցառում` նվիրված Հայաստանի Հանրապետության  անկախության 24-րդ տարեդարձին: Դպրոցի աշակերտներն իրենց կատարումնեով ներկայացրին այն բոլոր փորձությունները , որի միջոցով անցել է հայ ժողովուրդն անկախության ձեռքբերման դժվարին ճանապարհին: Հնչեցին հայրենասիրական բնույթի բազմաթիվ բանաստեղծություններ ու երգեր , որոնք ցույց տվեցին, որ մեր ապագա սերունդները, իրենց հայրերի արյան գնով  նվաճված ազատությունը , երբեք չեն կորցնի: 

  
19.09.15 Շնորհավոր բոլորիս Ակախության տոնը

  24 տարի սրանից առաջ` սեպտեմբերի 21-ին, հայ ժողովուրդն ընտրեց անկախությունը` իր վճռական <<այո>>-ն ասելով հանրաքվեում: Անկախության հռչակման հաջորդ օրը ՀՀ օրենսդիր անդրանիկ մարմինը դիմեց ժողովրդին հետևյալ կոչով, որն  արդիական է հնչում նաև այժմ. <<Ազատության ճանապարհին մեզ սպասում են նոր փորձություններ, դա ամենօրյա քննություն է լինելու մեզ համար: Պահպանենք մեր ոգևորությունը, բայց համակվենք իրապաշտությամբ, շարունակենք մնալ երազող, բայց սթափ դատողությամբ>>: Ագարակի քաղաքապետարանը շնորհավորում  է Ագարակ քաղաքի բնակիչներին Անկախության տոնի կապակցությամբ , մաղթում երջանկություն, խաղաղ երկինք և անսասան հավատ ապագայի նկատմամբ :

  
18.09.15 Նոր ուսումնական տարին` նոր վերանորոգված դպրոցում
  Ագարակի արվեստի դպրոցի սաներն ու մանակվարժական կոլեկտիվը նոր ուսումնական տարին դիմավորեցին հիմնովին վերանորոգված, գեղեցիկ կահավորված, ժամանակակից պահանջներին լիովին համապատասխանող մշակութային օջախում: Այս ազգանվեր գործի հեղինակն առաջին հերթին ՀՀ սոցիալական ներդրումներ հիմնադրամն է `նախագահ Ա. Կիրակոսյանի գլխավորությամբ, որն իրականացրել է աշխատանքների մեծագույն մասը:Անմասն չի մնացել նաև <<Մեղրի-Ագարակ>> հիմնադրամը, որի միջոցներով ձեռք են բերվել երաժշտական գործիքներ և գույք:Ագարակի քաղաքապետարանի 2015 թ. բյուջեից հատկացված միջոցներով էլ իրականացվել են արվեստի դպրոցի բակի և կից կանգառի բարեկարգման աշխատանքները:Իհարկե, ծրագիրը կյանքի է կոչվել ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի և ...   Մանրամասն
1 2 3 4 5 6 7


ՀՀ Տարածքային Կառավարման Նախարարություն Հայաստանի Հանրապետության Էլեկտրոնային Կառավարում Համայնքային Կայքեր Տեղեկատվական Համակարգեր Զարգացման և Վերապատրաստման Կենտրոն ՀԿ
ՀՀ Սյունիքի մարզ, ք.Ագարակ
© 2008 - 2016, Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԳԱՐԱԿԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող` ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v1.91